23:48  ,  25 հուլիսի, 2014

Ֆուտբոլային ակումբը մարզաշապիկին անվճար կտեղադրի Malaysia Airlines-ի լոգոն

Մալայզիայի «Կելանտանի ֆուտբոլային ասոցիացիա» ակումբը որոշել է անշահախնդիր աջակցել Malaysia Airlines ազգային ավիափոխադրողին, որի ինքնաթիռը կործանվել է Ուկրաինայի արեւլքում: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմը հանդես կգա Malaysia Airlines-ի լոգոյով, հաղորդում է reuters-ը:

Թիմի գլխավոր մարզիչն է Հոլանդիայի հավաքականի նախկին խաղացող Ջորջ Բոատենգը: «Կելանտանը» 2011-2012 թվականների Մալայզիայի Սուպերլիգայի չեմպիոնն է:

Հիշեցնենք, որ Դոնեցկի շրջանում կործանված ինքնաթիռում եղել է 298 մարդ: Բոլորը զոհվել են:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում