23:27  ,  25 հուլիսի, 2014

Գշտադ. Կիսաեզրափակիչի զույգերը

Շվեյցարիայի Գշտադ քաղաքում ընթացող թենիսի ATP մրցաշարի կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը նվաճել է իսպանացի Ֆերնանդո Վերդասկոն: 420 հազար եվրո մրցանակային հիմնադրամով մրցաշարում չորրորդ համարն ունեցող Վերդասկոն 2 ժամ 4 րոպեում 6:4, 6:7 (7:9), 6:1 հաշվով հաղթել է սերբ Վիկտոր Տրոիցկուն եւ եզրափակիչի ուղեգրի համար կմրցի իսպանացի Պաբլո Անդուխարի հետ, որը 7:5, 6:3 հաշվով առավելության հասել Մարսել Գրանոլյերսի (Իսպանիա) նկատմամբ:

Կիսաեզրափակիչի երկրորդ զույգը կազմել են հոլանդացի Ռոբին Հասեն եւ արգենտինացի Խուան Մոնակոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում