23:11  ,  25 հուլիսի, 2014

ՖԻՖԱ-ն տուգանել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն քաղաքական բովանդակությամբ պաստառի համար 30 հազար շվեյցարական ֆրանկով տուգանել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիային: Հունիսի 7-ին Բուենոս Այրեսում կայացած Սլովենիայի հավաքական հետ ընկերական հանդիպման (2:0) ժամանակ արգենտինացի ֆուտբոլիստները լուսանկարվել են «Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիները պատկանում են Արգենտինային» գրությամբ պաստառով, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը:

ՖԻՖԱ-ն արգելում է քաղաքական բովանդակությամբ քարոզչության տարրեր պարունակող գործողություններ ստադիոններում եւ տուգանում է դրա համար «ստադիոններում անվտանգության ապահովման» կետի խախտման պատճառաբանությամբ:

Արգենտինայից արեւելք ընկած Ֆոլկլենդյան կղզիները գտնվում են Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ: Արգենտինան կղզիները համարում է բռնազավթված:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում