22:24  ,  25 հուլիսի, 2014

«Ռեալը» Լուկակուի տրանսֆերի հարցով կբանակցի «Չելսիի» հետ

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է տրանսֆերային պատուհանը փակել մեկ երիտասարդ հարձակվողի տեղափոխությամբ: Ալվարո Մորատայի հեռանալուց հետո Արքայական ակումբը դիտարկում է Բելգիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Ռոմելու Լուկակուի տարբերակը, հաղորում է Daily Star-ը:

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստն անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Էվերտոնում»: Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում կազմ վերադարձնել Լուկակուին, որը մրցաշրջանին պատրաստվում է բելգիական «Անդերլեխտում»: «Չելսին» Լուկակուի տրանսֆերից մտադիր է ստանալ 30 միլիոն եվրո, իսկ «Ռեալը» կփորձի գցել գինը: Լուկակուին գնելու մտադրություն ունեն նաեւ «Էվերտոնն» ու «Տոտենհեմը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում