21:40  ,  25 հուլիսի, 2014

Մոուրինյո. Դրոգբան նոր պատմություն գրելու համար է վերադարձել

Դիդյե Դրոգբան վերադարձավ մեր ակումբ, քանի որ նա Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկն է, ասել է Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով կոտդիվուարցի հարձակվողի հետ մեկ տարվա պայմանագիր կնքելը:

«Ես շատ լավ գիտեմ Դիդյե Դրոգբային: Նա չի վերադառնում նախկինում պատմություն ունենալու պատճառով: Նա եկել է նոր պատմություն գրելու համար»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը:

36-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Անգլիայի քառակի գավաթակիր:

Սպասվում է, որ Դիդյե Դրոգբան հետագայում կընդգրկվի «Չելսիի» մարզչական շտաբում: Անցած մրցաշրջանում Դրոգբան հանդես էր գալիս թուրքական «Գալաթասարայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում