21:15  ,  25 հուլիսի, 2014

«Յուվենտուսն» Ալեգրիի հետ առաջին խաղում պարտվեց սիրողական թիմի

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ղեկավարությամբ անցկացրել է առաջին հանդիպումը եւ ընկերական խաղում պարտվել է սիրողական թիմի: Վինովոյում գտնվող «Յուվենտուսի» մարզաբազայում 3:2 հաշվով հաղթել է «Լուչենտոն»:

Ալեգրին փոխել է «Յուվենտուսի» մարտավարական դասավորությունը՝ Կարլոս Տեւեսին եւ Սեբաստիան Ջովինկոյին հատկացնելով ենթահարձակվողի դիրք: 4-3-2-1 դասավորությունում միակ հարձակվողը եղել է Ֆերնանդո Լյորենտեն, որը դարձել է երկու գոլի հեղինակ: «Լուչենտոն» վերջին երկու գոլերը խփել է հանդիպմանը վերջին 15 րոպեներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ «Յուվենտուսի» նորեկ Ռոբերտո Պերեյրան, հաղորդում է football-italia-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս