21:03  ,  25 հուլիսի, 2014

Դրոգբան մեկ տարվա պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ

Կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան մեկ տարվա պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսիի» հետ, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

«Սա հեշտ որոշում էր: Ես չէի կարող հրաժարվել Ժոզե Մոուրինյոյի հետ դարձյալ աշխատելու հնարավորությունից: Ես հատուկ հարաբերություններ ունեմ «Չելսիի» հետ: Այստեղ ես տանն եմ»,- նշել է Դրոգբան:

36-ամյա ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր եւ Անգլիայի քառակի գավաթակիր:

Սպասվում է, որ Դիդյե Դրոգբան հետագայում կընդգրկվի «Չելսիի» մարզչական շտաբում: Անցած մրցաշրջանում Դրոգբան հանդես էր գալիս թուրքական «Գալաթասարայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում