20:36  ,  25 հուլիսի, 2014

«Արսենալի» նախկին աստղը կարիերան կվերսկսի Հնդկաստանում

Լոնդոնի «Արսենալի» եւ Շվեդիայի հավաքականի նախկին աստղ Ֆրեդի Յունգբերգը մի քանի ամսով կվերսկսի պրոֆեսիոնալ կարիերան Հնդկաստանում: Երկու տարի առաջ կարիերան ավարտած կիսապաշտպանը սեպտեմբերից կմիանա Հնդկաստանի նորաստեղծ Սուպերլիգայի առաջնությանը: 34-ամյա Ֆրեդի Յունգբերգն այդ մասին գրել է Թվիթերում:

«Մտադիր եմ կիսվել փորձով եւ գիտելիքներով: Դարձյալ խաղալու հնարավորությունն ինձ ներշնչում է: Կփորձեմ օգտակար լինել»,- գրել է Յունգբերգը, որը «Արսենալի» կազմում հանդես է եկել 1998-2007 թվականներին: Նա դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն եւ Անգլիայի եռակի գավաթակիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում