20:14  ,  25 հուլիսի, 2014

ՖԻՖԱ-ի նախագահը դեմ է ԱԱ-ի մասնակիցների թվի ավելացմանը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերը դեմ է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցների թիվը 32-ից մինչեւ 40 հասցնելը: 2013-ին այդ առաջարկով հանդես էր եկել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:

«Եթե դուք ցանկանում եք ունենալ ամենաբարձր որակի արդյունք, ապա ոչինչ պետք չէ փոխել: ՖԻՖԱ-ն միշտ քայլել է ֆուտբոլի զարգացմանը համընթաց: Հասկանալի է, որ կոնֆեդերացիաները ցանկանում են ուղեգրերի թվի ավելացում: Բայց դա սխալ ուղի է»,- Բլատերի խոսքը մեջբերում է FIFA Weekly-ն:

Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցների թիվը 16-ից 24 դարձավ 1982 թվականին, իսկ 1998-ին այդ թիվը հասավ 32-ի: Սակայն հետագա աճն անհնար է, քանի որ մրցաշարը մեկ ամսից ավելի կտեւի, բացի այդ կընկնի հավաքականների խաղամակարդակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում