18:53  ,  25 հուլիսի, 2014

Հայաստանի թիմերը Օլիմպիադային պատրաստվում են Աղվերանում

Շախմատի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականները Համաշխարհային օլիմպիադային պատրաստվում են Աղվերանում: Տղամարդկանց թիմում Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ պատրաստվում են Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյան եւ Տիգրան Քոթանջյանը: Կանանց հավաքականում ընդգրկված են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, Շուշաննա Սարգսյանը: Կանանց թիմի մարզիչն է Արթուր Չիբուխչյանը:

Համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա օգոստոսի 2-ից 14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով