18:10  ,  25 հուլիսի, 2014

Կարլո Անչելոտի. «Ռեալում» սկսվում է նոր դարաշրջան

Մադրիդի «Ռեալի» համար սկսվում է նոր դարաշրջան, եւ անցած տարվա հաջողությունները միայն սկիզբն են, ասել է Արքայական ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, որը խոսել է նոր մրցաշրջանում ակնկալիքների մասին:

«Անցած մրցաշրջանում մենք նվաճեցինք երկու տիտղոս: Դա շատ կարեւոր է մեզ համար: Այդ հաջողությունները նոր դարաշրջանի սկիզբն են: Նոր մրցաշրջանում մեր կազմը կլինի էլ ավելի մրցունակ: Հաղթանակի ցանկությունն ու մարտական տրամադրվածությունը պահպանվում են: Մենք հսկայական աշխատանք ենք կատարել ամռանը եւ կարող ենք ավելի լավ հանդես գալ, քան անցած տարի: Նախորդ մրցաշրջանի մեկնարկում մեր թիմը դեռ լիովին չէր հարմարվել նոր համակարգին»,- Կարլո Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը եւ Իսպանիայի գավաթը: Ամռանը թիմը համալրել են Խամես Ռոդրիգեսը, Տոնի Կրոսը: Սպասվում է կոստառիկացի դարպասասպահ Կեյլոր Նավասի տեղափոխությունը: Գլխավոր մարզիչի օգնական է դարձել Ֆերնանդո Հիերոն: Զինեդին Զիդանը գլխավորել է ակումբի երկրորդ թիմը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում