17:12  ,  25 հուլիսի, 2014

Արսեն Վենգեր. Այս պայմաններում հնարավոր չէ լավ պատրաստվել նոր մրցաշրջանին

Ժամանակակից ֆուտբոլում մրցաշրջանին նախորդող բոլոր այս մրցաշրջագայությունների նպատակը կոմերցիոն է, ասել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ հայտնելով դժգոհություն նախապատրաստական փուլի պայմաններից, հաղորդում է dailymail-ը: Անգլիական ակումբը գտնվում է ԱՄՆ-ում:

«Մենք նախկինում երբեք չէինք եղել ԱՄՆ-ում: «Արսենալն» այժմ հայտնի է, եւ հետաքրքրություն կա թիմի նկատմամբ: Ես ուրախ եմ, որ գտնվում եմ Նյու Յորքում: Սիրում եմ այս քաղաքը: Սակայն նոր մրցաշրջանին լավագույն ձեւով նախապատրաստվելու համար ամենաճիշտը տանը մնալն է եւ հանգիստ մարզվելը: Շատ ժամանակ ենք կորցնում թռիչքների վրա: Ժամանակային գոտիների փոփոխություններն էլ անհետեւանք չեն անցնում: Իսկ շրջագայությունների ժամանակ անհնար է թիմին կարգին պատրաստել նոր մրցաշրջանին: Անգլիայի Պրեմյեր լիգան մեկնարկում է արդեն օգոստոսի 16-ին»,- ասել է Արսեն Վենգերը:

Ավելի վաղ, «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալն էր դժգոհություն հայտնել, որ թիմը ստիպված է կոմերցիոն նշանակության հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում