16:29  ,  25 հուլիսի, 2014

Գվարդիոլա. Միանգամից գնահատեցի Լեւանդովսկու վարպետությունը, սակայն նրան ժամանակ է հարկավոր

Միանգամից գնահատեցի Լեւանդովսկու վարպետությունը, սակայն նա այժմ նոր մարզիչ եւ թիմակիցներ ունի, ասել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ Իսպանացի մասնագետը պատմել է նախամրցաշրջանային հավաքների, ինչպես նաեւ թիմի նորեկ, Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու մասին։

«Նրան հարմարվելու համար ժամանակ է հարկավոր։ Մարզումներն աշխարհի առաջնությունից հետո տարբերվում են սովորական մարզումներից, քանի որ ֆուտբոլիստներից շատերն արձակուրդում են»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Գերմանիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Լեւանդովսկին ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Բավարիա»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում