16:11  ,  25 հուլիսի, 2014

Կլաուդիո Ռանյերին գլխավորեց Հունաստանի հավաքականը (ֆոտո)

«Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին կաշխատի Հունաստանի հավաքականի հետ։ 62-ամյա մասնագետը Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, հաղորդում է epo.gr-ը։

Մինչ այդ հավաքականը գլխավորում էր Ֆերնանդու Սանթուշը, ով Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո հեռացել է պաշտոնից։

Հունաստանի հավաքականում իտալացի մասնագետի տարեկան աշխատավարձը կկազմի 800 հազար եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում