15:28  ,  25 հուլիսի, 2014

Մեսին, Ռոկուցոն եւ Տիագոն՝ Կապրի կղզում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին շարունակում է վայելել արձակուրդը։

«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրն ընկերուհու՝ Անտոնելա Ռոկուցոյի, եւ որդու՝ Տիագոյի հետ հանգստանում է Իտալիայի Կապրի կղզում, հաղորդում է Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության փլեյ-օֆֆին մասնակցած ֆուտբոլիստները «Բարսելոնային» կմիանան հուլիսի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս