15:12  ,  25 հուլիսի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» սխալմամբ մարզաշապիկները վաճառել է մեծ զեղչով

Հուլիսի 25-ին առավոտյան անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում ծրագրային խնդիր է առաջացել, փոխանցում է Daily Mail-ը։

Կարճաթեւ մարզաշապիկի գինը 55 ֆունտ ստերլինգից իջեցվել է մինչեւ 22, իսկ երկարաթեւ մարզաշապիկի գինը կազմել է 24 ֆունտ՝ 60-ի փոխարեն։ Որոշ ժամանակ անց սխալն ուղղել են։ Հաղորդվում է, որ բազմաթիվ երկրպագուներ առնցանց գնում են կատարել։

Ակումբը պատասխանատվությունը վերցրել է իր վրա եւ հայտարարել, որ կառաքի գնումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում