14:52  ,  25 հուլիսի, 2014

«Բարսելոնան» 16 միլիոն ֆունտ է առաջարկել Վերմալենի համար

Կատալոնական «Բարսելոնան» առաջարկել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ Լոնդոնի «Արսենալի» բելգիացի պաշտպան Թոմաս Վերմալենի համար, հաղորդում է Sports Mole-ը։

Կատալոնական ակումբն օրեր առաջ ձեռք է բերել ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մաթյեին, սակայն Իսպանիայի փոխչեմպիոնի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին հարկավոր է եւս մեկ կենտրոնական պաշտպան։

28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում