13:08  ,  25 հուլիսի, 2014

Միխայել Շումախերի կինը վաճառքի է հանել ամուսնու ինքնաթիռը

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի կինը՝ Կորինա Շումախերը, 20 միլիոն եվրոյով վաճառում է ամուսնու ինքնաթիռը, հաղորդում է Bild-ը։

Falcon 2000EX ինքնաթիռը նախատեսված է 8 ուղեւորի համար։ Նոր ինքնաթիռի արժեքը 25 միլիոն եվրո է։

Հիշեցնենք, որ լեգենդար ավտոարշավորդը կոմայի մեջ էր հայտնվել ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով։ 7 ամիս կոմայի մեջ գտնվելուց հետո Շումախերին Գրենոբլի հիվանդանոցից տեղափոխել էին Լոզանի վերականգնողական կենտրոն: 45-ամյա գերմանացին վերականգնողական կուրսը կարող է շարունակել տնային պայմաններում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում