12:50  ,  25 հուլիսի, 2014

ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել նաեւ «Աթլետիկոյի» կիսապաշտպանին

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Կոկեին, տեղեկացնում է L’Equipe-ը։

Հունիսին Կոկեն Իսպանիայի չեմպիոնի հետ կնքել էր նոր պայմանագիր, որի ժամկետն ավարտվում է 2019 թվականին։ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի չեմպիոնը ցանկանում է ձեռք բերել նաեւ Մադրիդի «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում