12:37  ,  25 հուլիսի, 2014

Շքեղ առանձնատուն, որտեղ կբնակվեն Ալեքսիս Սանչեսը եւ նրա ընկերուհին (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Ալեքսիս Սանչեսն Անգլիայի մայրաքաղաքում կապրի շքեղ պայմաններում, գրում է Mundo Deportivo-ն։

Չիլիի հավաքականի հարձակվողին եւ նրա ընկերուհի Լայե Գրասիին կտրամադրվի շքեղ առանձնատուն, որի արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։ Առանձնատունն ունի 12 հեկտար հողատարածք, լողավազան, սաունա, ջակուզի, տնային կինոթատրոն, մի քանի լոգասենյակ եւ 6 ննջասենյակ։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Արսենալը» վճարել է 40 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում