11:28  ,  25 հուլիսի, 2014

Դի Մարիայի ճակատագիրը կվճռվի առաջիկա ժամերին

Մադրիդի «Ռեալի» եւ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ճակատագիրը կվճռվի առաջիկա ժամերին, տեղեկացնում է  Cadena COPE-ը։

Արքայական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 50 միլիոն եվրո։ Արգենտինացու ծառայություններով հետաքրքրվում են ֆրանսիական ՊՍԺ-ն եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դի Մարիան կհամալրի Ֆրանսիայի չեմպիոնի կազմը, եթե թիմից հեռանան ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին եւ արգենտինացի Էզեկյել Լավեսին։

Դի Մարիայի գործակալն այժմ գտնվում է Փարիզում եւ համաձայնեցնում է գործարքի վերջին մանրամասները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում