11:08  ,  25 հուլիսի, 2014

Բլեյք Գրիֆինը չի օգնի ԱՄՆ-ի հավաքականին

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եւ ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Բլեյք Գրիֆինը հայտարարել է, որ չի մասնակցի աշխարհի առաջնությանը, տեղեկացնում է ասոցիացիայի կայքը։

«Շնորհակալ եմ հրավերի համար։ Երկիրդ ներկայացնելը մեծ պատիվ է։ Հպարտ եմ հավաքին հրավիրվածների թվում լինելու համար, սակայն ցանկանում եմ կենտրոնանալ «Քլիպերսի» նախամրցաշրջանային մարզումների վրա»,- ասել է Գրիֆինը։

Բասկետբոլի աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 14-ը Իսպանիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում