10:21  ,  25 հուլիսի, 2014

«Օլիմպիակոս» - «Միլան»՝ 3։0. Գեւորգ Ղազարյանը դուրս եկավ փոխարինման

Հունական «Օլիմպիակոսն» International Champions Cup ընկերական մրցաշարի առաջին խաղում 3։0 հաշվով հաղթել է իտալական «Միլանին»։ Հանդիպումը կայացել է Տորոնտոյում։

Խաղի 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։

Խմբում ընդգրկված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս