10:08  ,  25 հուլիսի, 2014

Իկեր Կասիլյասն ընդունել է «Արսենալի» առաջարկը

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը համաձայնեցրել է Լոնդոնի «Արսենալի» հետ անձնական պայմանագրի կետերը, հաղորդում է Marca-ն։

Անգլիական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստին արել է առաջարկ, որից նա չի կարողացել հրաժարվել։ Դարպասապահին առաջարկվել է 5 տարվա պայմանագիր՝ շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով։

Հիշեցնենք, որ Կասիլյասն Արքայական ակումբի սան է։ Ակումբում անցկացրած 16 տարիների ընթացքում նա նվաճել է բոլոր հնարավոր ակումբային տիտղոսները։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում