09:50  ,  25 հուլիսի, 2014

«Միլանը» մերժել է Էլ Շարավիի տրանսֆերի հարցով «Ռեալի» առաջարկը

Իտալական «Միլանը» մերժել է հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին ձեռք բերելու առաջարկը, որն արել էր Մադրիդի «Ռեալը», փոխանցում է Football Italia-ն։

Արքայական ակումբը 21-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 16 միլիոն եվրո, սակայն Սիլվիո Բերլուսկոնիի թիմը մերժել է այն։ «Միլանի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին հասկացրել է, որ մեծ հույսեր է կապում Իտալիայի հավաքականի հարձակվողի հետ։

Էլ Շարավիի միջոցով մադրիդցիները փորձում էին փոխարինել Ալվարո Մորատային, ով ամռանը հեռացել է Թուրինի «Յուվենտուս»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում