09:31  ,  25 հուլիսի, 2014

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը՝ «Բավարիայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում

Իտալական «Ֆիորենտինայի» եւ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի ծառայություններով հետաքրքրվում են Մյունխենի «Բավարիան» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։

Talksport-ի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի շուրջ բանակցություններն արդեն մեկնարկել են։ Կոլումբացու տրանսֆերը գնահատվում է 30 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում Կուադրադոն խփել է մեկ գնդակ եւ կատարել չորս գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում