00:37  ,  25 հուլիսի, 2014

«Բարսելոնան» ցանկանում է գնել Մարկինյոսին

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկություն ունի գնել ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսին, հաղորդում է Cadena Ser-ը: Կատալոնական ակումբը պատրաստ է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 40 միլիոն եվրո: Փարիզյան ակումբը Մարկինյոսին գնել է անցած տարի՝ իտալական «Ռոմային» վճարելով 31,4 միլիոն եվրո:

Անցած մրցաշրջանում Մարկինյոսը ՊՍԺ-ում անցկացրած 29 հանդիպումներում խփել է հինգ գնդակ, կատարել է մեկ արդյունավետ փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում