23:43  ,  24 հուլիսի, 2014

Ֆալկաոն վարձավճարով հանդես կգա «Ռեալում»

Մադրիդի «Ռեալը» եւ «Մոնակոն» Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի բանակցությունների ընթացքում համաձայնության են հասել նաեւ Ռադամել Ֆալկաոյի վարձակալության վերաբերյալ, հաղորդում է ABC-ն: Կոլումբիայի հավաքականի հարձակվողի մեկ տարվա վարձակալության համար Արքայական ակումբը կվճարի 12 միլիոն եվրո: Տրանսֆերը ձեւակերպելու դեպքում, «Ռեալն» այդ գումարին կավելացնի 33 միլիոն եվրո:

Կողմերը գործարքն ավարտին կհասցնեն, եթե Ռադամել Ֆալկաոն տարեսկզբին ստացած ծնկի վնասվածքից եւ վիրահատությունից հետո կարողանա առաջիկա շաբաթներին ցուցադրել լիարժեք մարզավիճակ եւ արդարացնել սպասումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում