23:27  ,  24 հուլիսի, 2014

«Ռեալն» արդեն վաճառել է Ռոդրիգեսի անունով 345 հազար մարզաշապիկ

Մադրիդի «Ռեալի» նորեկ Խամես Ռոդրիգեսի մարզաշապիկների վաճառքն անհավանական ցուցանիշի է հասել: Երկու օրում վաճառվել է աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի անունով 345 հազար մարզաշապիկ: Արքայական թիմի նոր 10 համարի մարզաշապիկների վաճառքից արդեն ստացվել է 33,4 միլիոն եվրո, որի 40 տոկոսն անմիջապես մտնում է Արքայական ակումբի բուջե: Մեկ ժամում վաճառվում է միջինը 7187 մարզաշապիկ, հաղորդում է todomercadoweb-ը:

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի առաջատար Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի համար «Ռեալը» «Մոնակոյին» վճարել է 80 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս