22:50  ,  24 հուլիսի, 2014

Ժերեմի Մաթյեի շնորհանդեսը՝ «Բարսելոնայում» (ֆոտո)

«Բարսելոնայում» տեղի է ունեցել թիմի նորեկ, Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Մաթյեի շնորհանդեսը, հաղորդում է կատալոնական ակումբի կայքը:

30-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ եւ հանդես կգա 24 համարի մարզաշապիկով:

Մաթյեի տրանսֆերի համար «Բարսելոնան» իսպանական «Վալենսիային» վճարել է 20 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում