22:34  ,  24 հուլիսի, 2014

Մարկո Ռոյսը վերսկսել է մարզումները

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի հարձակվող Մարկո Ռոյսը վերսկսել է մարզումները խաղադաշտում, հաղորդում է Bild-ը: Հայաստանի հավաքականի հետ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով 25-ամյա հարձակվողը բաց թողեց աշխարհի առաջնությունը, որն ավարտվեց Գերմանիայի հավաքականի չեմպիոնությամբ:

Չնայած ֆիզիկական վիճակի զգալի բարելավմանը վերջնական վերականգնման եւ մարզավիճակի ձեռքբերման համար Ռոյսին կպահանջվի մոտ երկու ամիս: Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին:

Գերմանիայի անցած առաջնության 30 հանդիպումներում Մարկո Ռոյսը խփել է 16 գնդակ, կատարել է 13 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս