21:32  ,  24 հուլիսի, 2014

Վճռաբեկ դատարանը Սուարեսի հարցով որոշում կընդունի օգոստոսի կեսին

Մարզական վճռաբեկ դատարանն Ուրուգվայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման հնարավոր վերանայման հարցով որոշում կընդունի օգոստոսի կեսին, հաղորդում է elperiodico-ը։

Չի բացառվում, որ վճռաբեկ դատարանը Սուարեսի որակազրկումն ուժի մեջ թողնի միայն Ուրուգվայի հավաքականի առաջիկա ինը հանդիպումների համար։ ՖԻՖԱ-ի որոշմամբ, Սուարեսը չորս ամսով հեռացվել է ֆուտբոլից։ Սակայն «Բարսելոնան» եւ ֆուտբոլիստը ցանկանում են վերանայել ակումբային ֆուտբոլի վերաբերյալ որակազրկումը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Սուարեսը կծեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը։ Հետագայում Սուարեսն  ընդունեց մեղքը եւ ներողություն խնդրեց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում