20:34  ,  24 հուլիսի, 2014

Պաշտոնական. Լեմպարդը՝ «Նյու Յորք Սիթիի» ֆուտբոլիստ

Լոնդոնի «Չելսիի» նախկին խաղացող Ֆրենկ Լեմպարդը երկու տարվա պայմանագիր է կնքել ամերիկյան «Նյու Յորք Սիթի» նորաստեղծ ակումբի հետ, հաղորդում է nycfc.com-ը։ Պայմանագիրը երկու տարով է։ Ֆինանսական կողմը չի հրապարակվում։

Անցած մրցաշրջանի ավարտից հետո 36-ամյա Լեմպարդը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։ Լեմպարդը «Չելսիում» էր խաղում 2001 թվականից։ Ավելի վաղ, «Նյու Յորք Սիթիի» հետ պայմանագիր էր կնքել իսպանացի Դավիդ Վիլյան։ Նորաստեղծ ակումբն ամերիկյան ՄԼՍ-ում հանդես կգա հաջորդ տարվանից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում