20:14  ,  24 հուլիսի, 2014

Լուի վան Գալ. Նոր մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա նոր դասավորությամբ

Նոր մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա նոր մարտավարական դասավորությամբ, ասել է անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը։

«Մենք մշակել ենք մարզումների նոր համակարգ։ Մենք չունենք երկարատեւ պատրաստության ժամանակ։ Հաջորդ մրցաշրջանում հանդես կգանք 3-4-1-2 մարտավարական դասավորությամբ»,- Լուի վան Գալի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 62-ամյա մասնագետի գլխավորությամբ Հոլանդիայի հավաքականը Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեց բրոնզե մեդալները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով