19:04  ,  24 հուլիսի, 2014

Խավյեր Ագիրեն՝ Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Մեքսիկացի մարզիչ Խավյեր Ագիրեն պաշտոնապես գլխավորել է ֆուտբոլի Ճապոնիայի հավաքականը, հաղորդում է Championat-ը։ 55-ամյա մասնագետը փոխարինել է Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունից հետո պաշտոնը լքած իտալացի Ալբերտո Ձակերոնիին։

Մեքսիկայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Ճապոնիայի թիմում առաջին հանդիպումը կունենա սեպտեմբերի 5-ին։ Ընկերական խաղում ճապոնացիների մրցակիցը կլինի Ուրուգվայի թիմը։ Ագիրեն կնքել է երկու տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կլինի 2,45 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում