19:32  ,  24 հուլիսի, 2014

«Արսենալը» ցանկանում է գնել Նանիին

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Նանին Լոնդոնի «Արսենալի» հետաքրքրությունների ոլորտում է։ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Արսենալը» պատրաստ է վճարել 9 միլիոն ֆունտ ստերլինգ,  հաղորդում է A Bola-ն։

Նանիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իտալական «Միլանը» եւ «Յուվենտուսը», Մադրիդի «Աթլետիկոն» եւ թուրքական «Ֆեներբահչեն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում