18:51  ,  24 հուլիսի, 2014

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալ» - «Աթլետիկո» խաղերը՝ օգոստոսի 19-ին եւ 22-ին

Հայտնի են դարձել ֆուտբոլի Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումների օրերը։ Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» եւ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» տիտղոսը կվիճարկեն օգոստոսի 19-ին եւ 22-ին կայանալիք երկու հանդիպումներում։ Առաջին խաղը կկայանա Իսպանիայի մայրաքաղաքի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում, իսկ պատասխան խաղը՝ «Վիսենտե Կալդերոնում»։

Ավելի վաղ նշվում էր, որ հանդիպումները տեղի են ունենալու օգոստոսի 20-ին եւ 27-ին։ «Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթակիր է դարձել ինն անգամ, «Աթլետիկոն»՝ մեկ անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում