18:22  ,  24 հուլիսի, 2014

Լոնդոնի «Արսենալը» Կասիլյասի տրանսֆերի հարցով առաջարկ է արել «Ռեալին»

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական առաջարկով դիմել է Մադրիդի «Ռեալին»։ Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերի գլխավորած թիմը ցանկանում է գնել  Արքայական ակումբի եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին, հաղորդում է elconfidencial.com-ը։

Անցած մրցաշրջանում Իկեր Կասիլյասը երկու հանդիպում է անցկացրել  Իսպանիայի առաջնությունում՝ տեղը զիջելով Դիեգո Լոպեսին։ Արքայական թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իկեր Կասիլյասին հայտավորում էր Չեմպիոնների լիգայի եւ Իսպանիայի գավաթի խաղարկության հանդիպումներում։ Բրիտանական metro-ի տվյալներով, «Արսենալը» պատրաստ է Իկեր Կասիլյասին վճարել շաբաթական 100 հազար ֆունտ ստերլինգ։ Կասիլյասը «Ռեալում» հանդես է գալիս 1999 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում