16:57  ,  24 հուլիսի, 2014

«Ռեալը» կարող է վաճառել Ռաֆայել Վարանին

Մադրիդի «Ռեալի» եւ Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում», փոխանցում է The Independent-ը։

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երկար ժամանակ ցանկանում է թիմում տեսնել 21-ամյա ֆրանսիացուն։ Արքայական ակումբը ֆուտբոլիստի համար պահանջում է 30 միլիոն եվրո։ Վարանի պայմանագրում նշված տրանսֆերային արժեքը 200 միլիոն եվրո է։

Իսպանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 14 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում