16:20  ,  24 հուլիսի, 2014

Ռադամել Ֆալկաոն խաղացել է բեյսբոլ

«Մոնակոյի» եւ Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն Ֆրանսիայի փոխչեմպիոնի մարզման ժամանակ բեյսբոլ է խաղացել։

27-ամյա ֆուտբոլիստն ապաքինվել է ծնկի վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել անցած  մրցաշրջանի վերջնամասը, ինչպես նաեւ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում