15:58  ,  24 հուլիսի, 2014

Պրիմերա. «Ռեալը» մեկնարկային խաղում կմրցի «Կորդոբայի», իսկ «Բարսելոնան»՝ «Էլչեի» հետ (ֆոտո)

Հրապարակվել է ֆուտբոլի Իսպանիայի առաջնության օրացույցը, փոխանցում է Marca-ն։ Առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Կորդոբայի», իսկ կատալոնական «Բարսելոնան»՝ «Էլչեի» հետ։ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» մրցակիցն է «Ռայո Վալյեկանոն»։

Պրիմերայի մեկնարկային տուրը կկայանա օգոստոսի 24-ին։ Առաջին տուրում սպասվում է նաեւ «Սեւիլիա» - «Վալենսիա» եւ «Մալագա» - «Աթլետիկ» դիմակայությունը։

 

Madrid y Barça arrancarán en casa ante Córdoba y Elche

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով