14:30  ,  24 հուլիսի, 2014

Բեյլ. Հույս ունեմ, որ Ռոդրիգեսը «Ռեալում» կանի այն, ինչ աշխարհի առաջնությունում

Ակնհայտ է, որ նոր թիմում հարմարվելը բարդ է։ Ամենակարեւորն այն է, որ գտնես տեղդ խաղադաշտում, ասել է Մադրիդի «Ռեալի» ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը՝ խոսելով Արքայական ակումբի նորեկ, Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի մասին։

«Երբ տեղափոխվում ես «Ռեալ», այստեղ հանդիպում ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Հույս ունեմ, որ Խամեսը «Ռեալում» կանի այն, ինչ աշխարհի առաջնության ժամանակ։

Ռոդրիգեսը լավ ձեռքբերում է մեզ համար, եւ նրա տրանսֆերի մասին որոշումը կայացրել է մարզիչը։ Պետք է ջանք չխնայենք հիմնական կազմում տեղ գտնելու համար»,- Բեյլի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ի լավագույն ռմբարկուն իսպանական ակումբի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում