14:20  ,  24 հուլիսի, 2014

Մարկո Ռոյսը խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսը խաղադաշտ կվերադառնա սեպտեմբերին։ Այդ մասին հաղորդել է Գերմանիայի փոխչեմպիոնի մարզական տնօրեն Միխայել Ցորկը։

«Ռոյսի ապաքինումը հաջող է անցնում։ Պետք է հետեւենք, թե ինչպես է նրա ոտքն արձագանքում ծանրաբեռնվածությանը»,- Ցորկի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում, ինչի պատճառով բաց է թողել աշխարհի առաջնությունը։

Ավարտված մրցաշրջանում Ռոյսը «Բորուսիայի» կազմում անցկացրած 44 խաղում դարձել է 23 գոլի եւ 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս