12:48  ,  24 հուլիսի, 2014

«Բարսելոնայի» 7 ֆուտբոլիստներ հուլիսի 24-ին կվերադառնան արձակուրդից

Հուլիսի 24-ին կատալոնական «Բարսելոնայի» կազմում հաջորդ մրցաշրջանին կսկսեն նախապատրաստվել 7 ֆուտբոլիստներ, ովքեր մասնակցել են Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության խմբային փուլին, տեղեկացնում է Barcastuff-ի թվիթերյան էջը։

Արձակուրդից հետո կատալոնական ակումբին կմիանան իսպանացի Ժերար Պիկեն, Խորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Չավին եւ Անդրես Ինյեստան, խորվաթ Իվան Ռակիտիչը եւ կամերունցի Ալեքսանդր Սոնգը։

Փլեյ-օֆֆին մասնակցած արգենտինացիներ Լիոնել Մեսին եւ Խավյեր Մասկերանոն, բրազիլացիներ Նեյմարը եւ Դանիել Ալվեշը, ինչպես նաեւ չիլիացի Կլաուդիո Բրավոն Իսպանիայի փոխչեմպիոնին կմիանան հուլիսի 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս