12:25  ,  24 հուլիսի, 2014

Չիչարիտոն՝ «Աթլետիկոյի» թիրախում

Մադրիդի «Աթլետիկոյի» մարզչական շտաբը հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավյեր Հերնանդեսի ծառայություններով, հաղորդում է ESPN-ը։

Աղբյուրի համաձայն՝ մեքսիկացի ֆուտբոլիստը չի մտնում անգլիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալի ծրագրերի մեջ։ Իսպանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է թիմում ունենալ երկրորդ բարձրակարգ հարձակվողին։ Արգենտինացի մասնագետին դուր է գալիս Չիչարիտոյի խաղը, եւ իսպանական ակումբի մարզական տնօրեն Խոսե Լուիս Կամիներոն սկսել է աշխատել այդ ուղղությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում