11:53  ,  24 հուլիսի, 2014

Ժերեմի Մաթյեն՝ 30 տարին լրացած ամենաթանկ պաշտպան (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ժերեմի Մաթյեի տրանսֆերն ամենաթանկն էր 30 տարին լրացած պաշտպանների համար, հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական ակումբը 30-ամյա ֆրանսիացու համար վճարել է 20 միլիոն եվրո։ Մինչ այդ «30+» համակարգով ամենաթանկ պաշտպանն էր իտալացի Ֆաբիո Կանավարոն, ում տեղափոխության համար Մադրիդի «Ռեալը» վճարել է 11.5 միլիոն եվրո։

Լավագույն եռյակը եզրափակում է հոլանդացի Յապ Ստամը։ «Միլանը» նրա համար «Լացիոյին» վճարել է 10.5 միլիոն եվրո։

Mathieu se convierte en el quinto traspaso más caro de un futbolista mayor de 30 años. 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում