11:38  ,  24 հուլիսի, 2014

Պարագվայի մանկական թիմը տեղափոխել է 400 կիլոգրամ մարիխուանա

Պարագվայի մանկական թիմը, որը մրցաշարի էր մեկնել Չիլի, ձերբակալվել է երկու պետությունների սահմանին՝ 400 կիլոգրամ մարիախունա տեղափոխելու փորձի համար, հաղորդում է France Press-ը։

14-15 տարեկան ֆուտբոլիստների ծնողները եւ ակումբի ղեկավարությունը խաբվել են անհայտ անձի կողմից, ով առաջարկել էր թիմ ձեւավորել Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում անցկացվող մրցաշարին մասնակցելու համար։

Ֆուտբոլիստներն ազատ են արձակվել, իսկ ավտոբուսի վարորդը, նրան փոխարինողը եւ սեփականատերը ձերբակալվել են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում