10:25  ,  24 հուլիսի, 2014

«Լոս Անջելես Գելաքսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0։7. Վան Գալի գեղեցիկ նորամուտը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընկերական խաղում 7։0 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Գելաքսիին»։ Հանդիպումը կայացել է Լոս Անջելեսում։

Այս հանդիպումն առաջինն էր հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի համար անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Վան Գալն անգլիական ակումբը գլխավորել է հուլիսի 16-ին։

Ընկերական հանդիպում

«Լոս Անջելես Գելաքսի» (ԱՄՆ) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 0։7

Դանիել Ուելբեկ, 13, Ուեյն Ռունի, 12, 45, Մետի Ջեյմս, 62, 84, Էշլի Յանգ, 88, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում