09:49  ,  24 հուլիսի, 2014

Արգենտինացի երկրպագուների երգը՝ նվիրված Մեսիի որդուն

Հետաքրքիր դեպք է գրանցվել Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Արգենտինա - Իրան հանդիպումից հետո։

Արգենտինայի հավաքականի երկրպագուները տեսել են, թե ինչպես է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի ընկերուհի Անտոնելա Ռոկուցոն 27-ամյա ֆուտբոլիստի որդու հետ հեռանում ստադիոնից։ Ֆանատներն անտարբեր չեն մնացել եւ երգ են  նվիրել «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրի որդուն՝ Տիագոյին։

Հիշեցնենք, որ Մեսին այդ խաղում դարձել էր միակ գոլի հեղինակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով