09:10  ,  24 հուլիսի, 2014

Կեյլոր Նավասը 5 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ

Իսպանական «Լեւանտեի» եւ Կոստա Ռիկայի հավաքականի դարպասապահ Կեյլոր Նավասը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Մադրիդի «Ռեալում», փոխանցում է AS-ը։

27-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Մադրիդցիները նրա համար կվճարեն 10 միլիոն եվրո։ Այժմ Նավասը սպասում է գործակալի զանգին, որպեսզի Կոստա Ռիկայից մեկնի Իսպանիա` պաշտոնական շնորհանդեսի համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նավասը հիմնական կազմի տեղի համար պետք է մրցակցի Իկեր Կասիլյասի հետ, քանի որ մադրիդցիները մտադիր են տրանսֆերի հանել Դիեգո Լոպեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս